Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին...
Ավարտվեց Հովհան Օձնեցու անվան Հոգևոր իրավունքի ամառային դպրոցը։ Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ իր տեսակի մեջ խիստ եզակի և ինքնատիպ դպրոցը իսկապես կայացավ` հեռանկարում խոստանալով լինել շարունակական և առավել ինստիտուցիոնալ...
Մալանկարա Ուղղափառ Սիրիական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը...
Ծանօթ իրողութիւն է, թէ վերջին շրջանին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նկատմամբ որդեգրուած ժխտական դիրքաւորումը խոր ցաւ եւ վիրաւորանք յառաջացուցած է Հայաստանի եւ Սփիւռքի մեր հաւատացեալ ժողովուրդին մէջ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...